Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               

Կվիրիկաշվիլին շեշտադրում է կրթությունը

Կվիրիկաշվիլին շեշտադրում է կրթությունը
30.12.2015 | 17:35

Կրթության ոլորտը եղել և մնում է կառավարության առաջնահերթություններից մեկը՝ Վրաստանի խորհրդարանի արտահերթ նիստում հայտարարել է վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին։ Նիստի ժամանակ Վրաստանի խորհրդարանը պետք է վստահություն հայտնի Կվիրիկաշվիլու թեկնածությանը, նրա գլխավորած կառավարության կազմին և ծրագրին։ Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում կրթական համակարգը կառուցվելու է տնտեսության զարգացման առաջնահերթությունների վրա, իսկ գիտության ու կրթության նախարարության ուղղությամբ երեք տարում չի արվել նման քայլ. «Կրթության միջոցով, որը կկառուցվի տնտեսական զարգացման դինամիկ պահանջների վրա, մենք կկարողանանք կանխել գործազրկությունը երիտասարդ սերնդի շրջանում։ Դրա համար մենք պետք է հաշվի առնենք կրթական միտումներն ու կողմնորոշիչները, որոնք մեզ տալիս է տնտեսությունը»։

Դիտվել է՝ 1590

Մեկնաբանություններ